copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:46 31-01-2025

Տուգանքներ և պատիժներ. ինչի կհանգեցնի հայտարարագրումն ուշացնելը

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում 2023-2026թթ․փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Այս տարի արդեն 100 հազարավոր քաղաքացիներ պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։ Oragir News-ը ներկայացնում է, թե ինչ հետևանք կունենա հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու պարագայում։ Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի եթե ֆիզիկական անձը չի ներկայացնում իր հայտարարագիրը (եկամուտների հաշվարկը) սահմանված ժամկետում, ՊԵԿ-ը նախազգուշացում է անում։

Եթե նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հաշվարկը դեռ չի ներկայացվում, կիրառվում է տուգանք՝ 1) 50,000 ՀՀ դրամ տուգանք, եթե ֆիզիկական անձը համապատասխանում է այս 3 պայմաններից գոնե մեկին՝ •Առևտրային կազմակերպության մասնակից է, որը նախորդ տարվա արդյունքներով ունեցել է 1,000,000,000 ՀՀ դրամ և ավելի համախառն եկամուտ։ •Հանդիսացել է իրական շահառու «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն։ •Տարեսկզբից ստացել է 20,000,000 ՀՀ դրամի կամ ավելի փոխառություն (վարկ, փոխատվություն)։

2) 5,000 ՀՀ դրամ տուգանք՝ այն անձանց համար ովքեր վերոնշյալ պայմաններին չեն համապատասխանում։ Եթե տուգանքի նշանակումից հետո՝ 30 օրվա ընթացքում, անձը դեռ չի ներկայացնում հայտարարագիրը, տուգանքը կրկնապատկվում է (100,000 կամ 10,000 ՀՀ դրամ)։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի