Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:52 31-01-2025

ՀՀ-ն երբեք որևէ փաստաթղթով որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանությունից չի հրաժարվել․ վարչապետ

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում կետեր կան, որ այնքան չեն կատարվել, որ անհնարինության աստիճան չեն կատարվել։ Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղպահ կոնտիգենտ չկա, և էլի բազմաթիվ հանգամանքներ, և սա պետք է հաշվի առնել,- այսօր հրավիրված մամուլիս ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկար ժամանակ նաև մեր լրատվական և քաղաքական դաշտում արձագանքներով ասվում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ՀՀ-ն պարտավորվել է, որ հաղորդակցության անվտանգությունը պետք է ապահովի երրորդ ուժ, կամ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը, նման բան չկա գրված, կա ընդհակառակը՝ ՀՀ-ն երաշխավորում է անվտանգությունը։ Պարզ բան է: Մեկնաբանություն կա, որ անցումը պետք է լինի ՀՀ իրավազորությունից դուրս, նման բան չկա գրած։ ՀՀ-ն երբեք որևէ փաստաթղթով իր որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանությունից ոչ միայն չի հրաժարվել, այլև որևէ կերպ չի համաձայնվել իր իրավազորության սահմանափակման հետ»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի