copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:01 19-01-2025

Իրանի և Եմենի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Եմենի իր գործընկեր Ջամալ Ահմեդ Ալի Ամերի հետ․ քննարկվել են երկկողմանի հարցերը և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի իրադարձությունները, հայտնում է Mehr-ը։ Փոխանցում է News.am-ը։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը անդրադարձել է Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգի անցած շաբաթ Թեհրան կատարած այցին՝ ասելով, որ նրա Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում «օգտակար և արդյունավետ» բանակցություններ են տեղի ունեցել։ Արաքչին հավելել է, որ Իրանը կշարունակի աջակցել Եմենի կառավարությանն ու ժողովրդին։

Մեկնաբանելով Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը՝ Արաքչին ասել է, որ այդ համաձայնագիրը «Գազայի ժողովրդի տոկունության և դիմադրության տարբեր խմբերի, այդ թվում Եմենի «Անսարուլահ» շարժման և Եմենի ժողովրդի կողմից պաշարված պաղեստինական տարածքի բնակչությանը ցուցաբերված աջակցության արդյունքն է»։

Եմենը մեծ դեր է խաղացել այս հաղթանակին հասնելու գործում, հայտարարել է Իրանի արտգործնախարարը՝ նկատի ունենալով վերջին ամիսներին, ի աջակցություն Գազայի հատվածի, արաբական երկրի ռազմական գործողությունները:

Եմենի նախարարն իր հերթին գոհունակություն է հայտնել Գազայի հատվածում հրադադարի կապակցությամբ։

Նա ասել է, որ Եմենը հետևում է հրադադարի համաձայնագրի իրականացմանը, և իր «ապագա պաղեստինամետ գործողությունները կախված են իսրայելական ռեժիմի կողմից համաձայնագրի կատարումից և պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանության լիակատար դադարեցումից»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ