copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:29 05-05-2024

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Գամբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է իրանական Mehr գործակալությունը, հանդիպմանը Աբդոլահիանը կարևորել է Իսրայելի հետ առևտրային կապերը խզելու թուրքական կառավարության որոշումը:

Իրանի արտգործնախարարը նաև անդրադարձել է Իսրայելի վրա Իրանի պատասխան հարձակմանը` նշելով, որ ռազմական գործողությունը համապատասխանում է Իրանի ինքնապաշտպանության օրինական իրավունքին:

Զրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանն ու Ֆիդանն ընդգծել են Իրանի նախագահի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և տարբեր ոլորտներում համագործակցության համատեղ հանձնաժողովների ակտիվացման անհրաժեշտությունը։

Թուրքիայի արտգործնախարարը ողջունել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը տարածաշրջանային և միջազգային հարթակներում։

Նա հայտարարել է, որ Թուրքիան իսլամական աշխարհի ամենագլխավոր խնդիրը համարում է Պաղեստինի հարցը՝ շեշտելով այս հարցում իսլամական պետությունների առավել ակտիվ դերակատարման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են