Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:47 14-01-2025

Լավրովը Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Սլովակիայի Ազգային խորհրդի փոխնախագահ Անդրեյ Դանկոյի հետ․ հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Փոխանցում է News.am-ը։

Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները, առաջին հերթին՝ առևտրատնտեսական ոլորտում։ «Նշվել է երկու երկրների խորհրդարանականների երկխոսության վերսկսման կարևորությունը։

Տեղի է ունեցել կարծիքների շահագրգիռ փոխանակում միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ռուսական կողմը մանրամասն բացատրություններ է տվել հակամարտության նախապատճառների և ծագման վերաբերյալ, շեշտադրվել է «հավաքական Արևմուտքի» դիրքորոշման հակաարդյունավետությունը, որը շարունակում է Կիևի ռեժիմին «սնուցել» զինամթերքով։

Երկու կողմերից էլ ընդգծվել է պատմական ժառանգության նկատմամբ զգուշավոր վերաբերմունքի, մշակութային կապերի և փոխանակումների պահպանման կարևորությունը», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան