copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:08 05-08-2021

Իշխան Սաղաթելյանի՝ 3-րդ անգամ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրությունը կկայանա վաղը

Խորհրդարանին այսօր ամբողջ օրը այդպես էլ չի հաջողվել ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրել «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին: Քանի որ ընդդիմության թեկնածուին ընտրելու համար անհրաժեշտ են նաև իշխող խմբակցությունից կողմ ձայներ, «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ իրենք կապահովեն նվազագույն քվեները՝ Իշխան Սաղաթելյանի ընտրվելու համար: Այնուամենայնիվ, փակ գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ փոխնախագահ:

Երկրորդ փորձն է կատարվել նրան ընտրելու, սակայն Սաղաթելյանը դարձյալ չի ընտրվել: Ընդդիմությունը երրորդ անգամ է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել: Ամբողջ օրվա ընթացքում հնչել են փոխադարձ մեղադրանքներ` ընդդիմությունը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի պահել խոստումը, իշխող խմբակցությունն էլ ասել է, որ ընդդիմությունը մեղավորներին փնտրի իր շարքերում: Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու երրորդ փորձը պատգամավորները կանեն վաղը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից