Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:58 09-01-2025

Երևանում՝ «Գազպրոմ Արմենիա»-ի մոտ, բախվել են «Toyota»-ն, «Mercedes»-ը ու «Volvo Trailer»-ը. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Արթուր Գրիգորյանի վարած «Toyota», Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Գևորգյանի վարած «Volvo Trailer» մակնիշի կցորդիչով բեռնատարը և Երևանի բնակիչ 51-ամյա Խաչատուր Գասպարանի վարած «Mercedes» մակնշիի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Բախման հետևանքով «Volvo Trailer»-ից դիզվառելիքի արտահոսք է սկսվել:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: