copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:26 08-01-2025

Բեռլինի 2 ժամը մեր 90 րոպեն ա․ Արսեն Կարապետյան

Ճարտարապետ, բլոգեր Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«էսօր քաղաքապետի ուրախ ու ինքնավստահ ջահել տեղակալը ասուլիսին ասեց, որ իբր այ Բեռլինում ավելի վատ ա, առնելուց 2 ժամ հետո տոմսը փչվում ա, իսկ մեր մոտ 3 երկար օր ուժի մեջ ա։ Եթե ճանաչող կա, ասեք, եթե կայքերից օգտվել չգիտի, կարող է AI-ին հարցնի, ես փորձեցի /վստահ էի, որ տենց չի/։ «Բեռլինի հանրային տրանսպորտի տոմսերը պետք է դակվեն (վավերացվեն) նախքան դրանց օգտագործումը։ Տոմսերը, որոնք դուք գնում եք, կարող եք պահել այնքան ժամանակ, որքան ցանկանում եք, մինչև որոշեք դրանք դակել»։ Իսկ իրա ասած Բեռլինի 2 ժամը մեր 90 րոպեն ա։ Բա որ ասում ա, էն որ բնակիչները տեղյակ չեն փոփոխություններից, ԶԼՄ-ների մեղքն ա, ու անցնում ա։ Լրիվ կրկես»։