copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:15 08-01-2025

Կա ընկալում՝ ինչպես և որտեղ շարունակել սահմանազատումը․ Արարատ Միրզոյան

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում էական ձեռքբերումներ ենք ունեցել, 2024թ աշխատանքներն ամփոփելիս ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հունվարին տեղի կունենա երկու երկրների փոխվարչապետների միջև հերթական հանդիպումը, կա ընկալու, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը»,-ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, նախարարն ասաց, որ ստորագրված փաստաթուղթ դեռևս չկա․ «Ամիսուկես առաջ ուղարկել ենք մեր հերթական առաջարկը և սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։ 17 քննարկվող հոդվածներից 15-ը համաձայնեցված են, տեսնենք, թե ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանն այն երկուսի վերաբերյալ։ Վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել Ադրբեջանին, որոնք հնարավորություն կտան ամբողջական լուծում տալու գոյություն ունեցող խնդիրներին»։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի