Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:34 28-12-2024

Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից ադրբեջանական կործանված ինքնաթիռի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ալիևը հեռախոսով քննարկել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում Ադրբեջանի ավիաուղիների մարդատար ինքնաթիռի կործանման հարցը։ Այս մասին հայտնել է Կրեմլը։

«Զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից, որ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Զրույցում նշվել է, որ ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռը, որը թռիչքներ է իրականացրել համաձայն չվացուցակի, բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում»,- ասվում է նաև Կրեմլի կայքում հայտնված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «այդ ժամանակ Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական ​​անօդաչու թռչող սարքերի կողմից, և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները»։

Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ