Ուղիղ եթեր
Ներքին Ըստ էության Տեսանյութ 1 տարի առաջ - 21:30 17-12-2024

Ըստ էության․ Եթե ես կռիս եմ, ապա իրենք մկնիկներ են

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին։

Նրա հետ խոսել ենք նոյեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանից ստացած նամակի, ըստ դոզաների անուններ տալու, Տարոն Չախոյանի գրառման մասին, թե Հովիկ Աղազարյանն ու Թագուհի Թովմասյանը նույն բարոյական արարքների կրողն են, փակ նիստերից արտահոսք անողներ են, և մի շարք այլ հարցերի մասին։

Անդրադառնալով Տարոն Չախոյանի հայտարարությանը՝ Աղազարյանը նկատեց․ «Եթե ես կռիս եմ, ապա իրենք մկնիկներ են։ Ես չեմ ցանկանում նրա նմաններին մեկնաբանել»,- ասաց նա։

Աղազարյանը պնդեց, եթե իրեն մեղադրում են արտահոսքի համար, ուրեմն պետք է ապացուցեն, որ նման բան եղել է։

«Իրենք ասում են, որ արտահոսք է եղել, ուրեմն թող ցույց տան և ապացուցեն։ Իրենց ասածից ստացվում է, որ ես դավաճանել եմ թիմին»,- նշեց նա։

Խոսելով մոսկվայաբնակ ընկերոջ մասին` Աղազարյանն ասաց, որ այդպիսի ընկեր չկա. «Այդպիսի ընկեր չկա, ես հորինել եմ այդ պատմությունը, քանի որ այդ պահին այդպես եմ հարմար գտել»,-նշեց նա։

Պատգամավորը նշեց, որ այս պահին գիրք է գրում. «Այս պահին գիրք եմ գրում` «Երկրի իրական կողմը»։ Գրքից մի հատված երեկոյան կհրապարակեմ»,-եզրափակեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով