Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:00 10-07-2024

Ըստ էության. Եթե Ալիևի պահանջը կատարվի, ՀՀ-ն իրավական կոլապսի է ենթարկվելու․ Կարեն Հեքիմյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի հյուրն է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը շատ ուշագրավ քայլ է անում հիմա՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը, որովհետև ըստ Ադրբեջանի՝ Հայաստանը սահմանադրորեն հիմնված է ԼՂԻՄ-ի և Հայաստանի վերամիավորման մասին 1989թ․ դեկտեմբերի 1-ի որոշման վրա։

«Եթե չլիներ դեկտեմբերի 1-ի որոշումը, չէր լինի Հայաստանի այն Գերագույն խորհուրդը, որը դրեց Հայաստանի իրավական հիմքը։ Այդ Գերագույն խորհրդում ընդունվել են մեր այս պահին գործող օրենքների մոտ 80 տոկոսը։ Հայաստանի հիմքը դե յուրե այդ Գերագույն խորհուրդն ՝ և նրա որոշումները, իսկ այդ Գերագույն խորհրդի հիմքը՝ դեկտեմնբերի 1-ի համատեղ որոշումն է։ Ստացվում է՝ մեկը մյուսից կախված է։ Եթե Հայաստանը չեղարկի մեր Սահմանադրությունը, որը, ըստ Ադրբեջանի, հիմնված է դեկտեմբերի 1-ի որոշման վրա, ապա Հայաստանի իրավական դաշտը կոլապսի է ենթարկվելու։ Չեղարկվելու են բոլոր օրենքները, այսինքն՝ Հայաստանը դառնալու է ոչ լեգիտիմ պետություն։ Եթե ՔՊ-ական իշխանությունները գնան դրան, ապա իրենք պետք է մտածեն, որ դրանով իրենք չեղարկում են Հայաստանի դե յուրե գոյությունը»,- ասաց նա։

Անդրադառնալով պիլոտային սահմանազատման արդյունքում Արծվաշենի հնարավոր վերադարձին՝ Հեքիմյանը չբացառեց, որ Ադրբեջանը կվերադարձնի Արծվաշենը։

«Կարծում եմ սահմանազատման հարցում Հայաստանից ու Ադրբեջանից շատ բան կախված չէ։ Կախված է այն ուժերից, որոնք ուզում են իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում։ Եթե այդ տրամաբանությամբ նայենք խնդրին, ապա կան բազմաթիվ ուղղակի և անուղղակի ապացույցներ, որ Արծվաշենը այնուամենայնիվ վերադարձվելու է։ Ադրբեջանը հակված է վերադարձնելու Արծվաշենը»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ