Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով այս շրջանում լիովին զբաղված է ընտանեկան ուրախ իրադարձություններով, դստեր վերջերս տեղի ունեցած շքեղ հարսանիքից հետո նշում է ընտանեկան հերթական գեղեցիկ առիթը։
Երեկ դերասանուհու ավագ դստեր՝ Լաուրայի որդին դարձել է 11 ամսական, ինչը մեծ ուրախություն է պարգևել ամբողջ ընտանիքին։
Տոնական օրվա առթիվ Անահիտն ինստագրամյան իր էջում թոռնիկի հետ ջերմ ու հուզիչ կադրեր է հրապարակել՝ լուսանկարին կից գրելով․ «Շնորհավոր, արդեն 11 ամսական տատիկի գանձ»։