copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:15 17-12-2024

Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ վաղը Գյումրի կայցելի

Oragir.News-ի տեղեկություններով՝ վաղը Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գյումրի կայցելի։ Փաշինյանն ու կինը մասնակցելու են Շիրակի մայր բուհի՝ Միքայել Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրած միջոցառմանը, որը տեղի է ունենալու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև ՔՊ մարզային վարչության փակ նիստին։

Փաշինյանն ու կինը կմասնակցեն նաև ՇՊՀ-ի հիմնադրման միջոցառումների շրջանակներում կազմակերպված Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին։

Հիշեցնենք, որ ՇՊՀ-ի ռեկտորը Երվանդ Սերոբյանը, ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի քեռին է։ Երվանդ Սերոբյանը հեղափոխությունից հետո է նշանակվել ռեկտորի պաշտոնում։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները