copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:31 06-12-2024

Քրդական ուժերը մտել են Դեր Զոր

Քրդական ուժերը հայտարարել են, որ մտել են Սիրիայի խոշորագույն Դեր Զոր քաղաք, հայտնում է BBC-ն։ Հաղորդվում է, որ կառավարական զորքերը լքել են քաղաքը՝ երկրի կենտրոն տեղափոխվելու համար: Փոխանցում է News.am-ը։

Հաղորդվում է նաև, որ քրդերը վերահսկողության տակ են վերցրել Իրաքի հետ սահմանային անցակետերը։ Sky News Arabia-ն, վկայակոչելով աղբյուրները, հաղորդում է, որ Ռուսաստանը տեղեկացրել է Ասադի ռեժիմին, որ ցանկացած միջամտություն սահմանափակված կլինի, քանի որ Կրեմլն այժմ այլ առաջնահերթություններ ունի:

Կայքը չի նշում, թե որ երկրում են գործում այդ աղբյուրները: Նշվում է, որ Կրեմլի առաջնահերթությունը ուկրաինական պատերազմն է։ Միաժամանակ Bloomberg-ը մեջբերում է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի խոսքերը, ըստ որոնց Ռուսաստանը և Ասադին փրկելու որևէ ծրագիր չունի և չի նախատեսում։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ