Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 19:45 07-08-2026

Եկեղեցին ո՛չ ՀԷՑ է, ո՛չ էլ «Մուլտի Ուելնես», որ կուլակաթափ անեն․ Նաթան Սրբազան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին Հայաստանում գործող պարզապես ինչ-որ կազմակերպություն չէ, այլ ազգի հոգին է։

Այսօր Մայր աթոռի բակում լրագրողների հետ զրույցում կատակեց Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Այն ո՛չ ՀԷՑ է, ո՛չ «Մուլտի Ուելնես», որ կարողանան բոլշևիկյան ձևով կուլակաթափ անել, խլել, պետականացնել, նշանակել իրենց կառավարիչը։ Եկեղեցին մեր ազգի հոգին է։ Մարմինը պետությունն է, մարմինը ժողովուրդն է, հոգին եկեղեցին է»,- ասաց Սրբազանը։

Հնարավո՞ր է արդյոք, որ եկեղեցու և իշխանությունների հարաբերությունները կարգավորվեն․ Սրբազանը դա անհնար չի համարում, եթե իշխանությունների կողմից զղջում լինի։

Արդյոք պատրա՞ստ է վեհափառ հայրապետը ներել այս ամենից հետո, Նաթան Սրբազանը նշեց՝ քրիստոնյայի մեծագույն առաքելությունը ներելն է, բայց ներումը լինում է այնտեղ, որտեղ կա զղջում։
«Եթե կա զղջում, անկարելի է, որ ներում չլինի»,- ասաց Սրբազանը։

Նաթան Սրբազանը նաև նշեց, թե, այսպես կոչված, «Բարենորոգման շարժմանը» միացած եպիսկոպոսներից որևէ մեկն այս ընթացքում վեհափառի հետ հանդիպել չի փորձել։ Նրա խոսքով՝ այն հոգևորականները, որոնք Գերագույն հոգևոր խորհրդի անդամ են, նաև հրավերներ են ստացել խորհրդի նիստերին մասնակցելու, սակայն հրավերներն անպատասխան են մնացել։ Նշեց՝ Արման Սարոյանն էլ (Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս` խմբ․) շարունակում է օգտվել Մայր աթոռի հաշիվներից։

Իսկ ինչպե՞ս են վերաբերվում Մայր աթոռում, որ Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը որևէ կերպ չի արձագանքել վեհափառի և 6 եպիսկոպոսների «գործով» դատավարության մեկնարկին։

«Հուսով եմ՝ նամակը դեռ տեղ չի հասել։ Երևի փոստը լավ չի աշխատում»,- կատակեց Սրբազանը։
Նա արձագանքեց նաև լրագրողի հարցին, թե լուրեր են պտտվում՝ իբրև թե Պոլսո պատրիարքն է հավակնում կաթողիկոսի գահին։

«Չգիտեմ՝ ինչի վրա են հավակնում, երբ կաթողիկոսը, փառք Աստծո, ողջ ու առողջ է, և Աստված նրան երկար կյանք տա»,- ասաց Նաթան Սրբազանը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ