copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 21:59 06-08-2026

- 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Women’s Club նախագծից հայտնի դերասանուհի, երգչուհի և ռադիոհաղորդավարուհի Մարիա Մաթևոսյանը (Մաշա Մատվեևա) հետևորդներին պատմել է, թե ինչպես է ընթանում իր հետվիրահատական շրջանը՝ հայտնելով, որ բարիատրիկ վիրահատությանը հաջորդող ընդամենը 10-րդ օրն ինքն արդեն հասցրել է 4 կգ քաշ կորցնել։

Խոսելով իր զգացողությունների և հետագա քայլերի մասին՝ Մարիան ընդգծել է, որ ամենադժվար փուլն արդեն անցյալում է, իսկ առաջիկայում ցանկալի արդյունքի հասնելու համար ամբողջ հույսն իր կամքի ուժի վրա է դնելու։