2022-23 թվականների աճից հետո ակնկալվում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականից աստիճանաբար կվերադառնա աճի նորմալ տեմպերի։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի մակրոտնտեսական կանխատեսման մեջ։
Ներկայումս գնաճը կազմում է մոտ 1%, իսկ մինչև 2025թ. վերջ, ԵԶԲ-ի ակնկալիքներով, այն կկազմի 3,1%, պայմանավորված պարենային ապրանքների համաշխարհային գների վերականգնմամբ, Կենտրոնական բանկի ցածր տոկոսադրույքով և պետական բյուջեի ծախսերի աճով։