copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:10 30-11-2024

ՀԿ-ները պահանջում են չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը

Հասարակական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի առաջադրման վերաբերյալ՝ դատապարտելով «մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի և անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը և պահանջելով չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի համապատասխան որոշումը»։ Հայտարարությունը՝ ստորև․

«ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը՝ պահանջելով Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Այս սահմանադրական առաքելության պատշաճ իրականացումը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն և զսպվածություն, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանությունից անկախություն՝ ապահովելու դատական իշխանության նկատմամբ հանրային բարձր վստահությունը։

Մինչդեռ, Ալեքսանդր Սիրունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Քաղաքական մեծամասնությունը հանդիսացող կուսակցության անդամի ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում չի կարող ապահովել և երաշխավորել դատական իշխանության անկախությունը օրենսդիր և գործադիր մարմիններից։ Այս թեկնածուի քաղաքական չեզոքության և զսպվածության բացակայության, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և գործադիր իշխանության ղեկավարին հավատարմության ապացույց է վերջինս սոցիալական ցանցերի անձնական էջում հրապարակված Նիկոլ Փաշինյանի լուսանկարները:

Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը աչքի է ընկնում անպարկեշտ հանրային վարքագծով և բացասական բարեվարքությամբ, ինչը կարող է բացասաբար ազդել դատական իշխանության և Բարձրագույն դատական խորհրդի հեղինակության և հանրային վստահելիության վրա։ Այսպես, դեռևս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։

Մասնավորապես, հաստատվել է Ա․ Սիրունյանի կողմից հայհոյախառն, ժարգոնային և վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Փաստաբանների պալատի խորհուրդը փաստել է, որ նման արտահայտչաձևի և բառապաշարի օգտագործումը հարիր չէ ոչ միայն փաստաբանի հանրային կարգավիճակ ունեցող անձին, այլև քաղաքավարության և հասարակական համակեցության ընդունված նորմերը պահպանող ցանկացած քաղաքացու և արատավորում է իր վարկանիշը թե՛ որպես փաստաբան և թե՛ որպես քաղաքացի: Այս թեկնածուի ոչ պատշաճ վարքագիծը և բառապաշարը հանրային տիրույթում կրում է մշտական և շարունակական բնույթ և անհամատեղելի է բարեկրթության սկզբունքներին։

Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը ակնհայտ խտրական վերաբերմունք է դրսևորում ըստ անձանց ծագման՝ իր հանրային խոսքով և սոցիալական ցանցերում կատարված գրառումներով վիրավորական արտահայտություններ կատարելով և ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ։ Այս թեկնածուի առաջադրումը վերստին հիմնավորում է դատական իշխանության պաշտոններում ընտրությունների և նշանակումների իրականացումը քաղաքական նպատակահարմարությամբ իրականացնելու՝ քաղաքական իշխանության միտումը՝ վտանգելով ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի, այլև ողջ դատական իշխանության ապաքաղաքական լինելու կարևորագույն սկզբունքը, հեղինակությունն ու վստահելիությունը, ինչպես նաև գործունեության արդյունավետությունը:

Խնդիրն էլ ավելի է սրվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական թիմի ձայները բավարար են Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների պաշտոնում ցանկացած թեկնածուի ընտրության համար՝ առանց ընդդիմության որոշիչ մասնակցության: Խստորեն դատապարտում ենք մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի և անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը և պահանջում ենք․

– Չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումը և չեղարկել Ա․ Սիրունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության որոշումը,
– Ազգային ժողովում քվեարկություն կազմակերպելու դեպքում բացառել և ձեռնպահ մնալ Ալեքսանդր Սիրունյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելուց»։

Հայտարարությունը ստորագրել են մի շարք հասարակական կազմակերպություններ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ