Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:33 26-11-2024

Դատախազությունն ընթացք է տվել ԿԳՄՍՆ-ի՝ Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ փոխանցված դիմումին

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Գոռ Վարդանյանի՝ «Կայսրության թևերը» ֆիլմի առնչությամբ ներկայացված դիմումը և սահմանված կարգով ընթացք տվել դրան: Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, հաշվի առնելով ստացված ահազանգերը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել էր իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն: