copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:41 20-11-2024

Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսը:

Շնորհավորելով դեսպանին նշանակվելու կապակցությամբ՝ նախագահը նրան մաղթել է պաշտոնավարման արդյունավետ շրջան և հույս հատնել, որ վերջինիս գործունեությունն առավելագույնս կնպաստի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու օրակարգի հարստացմանը:

«Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսության, մշակույթի կրթության և այլ ոլորտներում, որը համատեղ ջանքերով հնարավոր է կյանքի կոչել»,- նշել է նախագահը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր կարևոր առաքելությունն է ամրապնդել երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը:

Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել են տարբեր ձևաչափերով միջկառավարական, խորհրդարանական փոխգործակցության հետագա առաջմղման անհրաժեշտությունը, ինչպես նաև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կարևորությունը:
Կողմերը դրականորեն արձանագրել են նաև երկու երկրների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակում արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կարևորվել են տնտեսության, գյուղատնտեսության, բիզնեսի, տիեզերական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը միտված քայլերը:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը

Ձեզ գուցե հետաքրքրի