copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:12 16-11-2024

ԿԳՄՍՆ տեղակալը դպրոցներում տիրող իրավիճակից տեղյա՞կ չէ․ կրթության փորձագետի պարզաբանումը 

«Խոսք և հաղորդակցում. գիտական և գործնական հորիզոններ» խորագրով գիտաժողովի շրջանակներում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ընդգծել է, որ կրթության ոլորտում առկա է մանկավարժահոգեբանական ծառայությունների ձևավորված և կայացած համակարգ, որը պետության շարունակական ուշադրության կենտրոնում է:

Չնայած ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի վստահ հայտարարությանը, դպրոցներում և դեռահասների շրջանում ավելացել են ոչ միայն ծոծկռտուքների աճը այլ նաև «բուլինգ» կոչվածը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, ով խնդրի լուծումը տեսնում է միայն Հայաստանում իշխանության փոփոխությամբ։

«Դպրոցում անտանելի շատ է նաև բուլինգ ասվածը։ Դրա արդյունքում որոշ երեխաներ դուրս են մնում կրթական համակարգից, քանի որ համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ դպրոցներում ձևավորված չէ։ Նույնիսկ եթե որոշ դպրոցներում կան համապատասխան մասնագետներ, որոնք աշխատում են, պետք է նկատել, որ այդ հաստիքով աշխատողները դպրոցի տնօրենի կողմից կամ վերևից նշանակված մարդիկ են։ Նրանց գործառույթները սուրճ եփելն է և բամբասանքով զբաղվելը։

Կայացում՝ նշանակում է դեպքերի նվազում, կրթության որակի աճ, բայց մենք ունենք դեպքերի աճ և կրթության որակի նվազում։ Այդ փաստերը խոսում են համակարգի չկայացման մասին։ Բուլինգը և նմանատիպ այլ ճնշումները վերացնելու համար պետք է հատուկ մասնագետներ վերապատրաստեն և նրանք սկսեն աշխատել ոչ միայն աշակերտների հետ, այլև ուսուցիչների հետ։ Շատ ուսուցիչների չեն տիրապետում համապատասխան մեթոդներին։ Մեր հասարակության մեջ տիրող հոգեբանական վիճակն էլ է ազդում դպրոցի մթնոլորտի վրա։ Եթե մի երկրի ղեկավար ազգային արժեքների ոտնահարմամբ է զբաղված, դա ազդում է նաև կրթության վրա։ Խնդիրը շատ գլոբալ է, և դրա լուծումը Հայաստանում իշխանության փոփոխությունն է»,-եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
15:13 Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է