Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:50 15-11-2024

Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»

Քննարկում ենք հանձնաժողովի նախագահի թեկնածությունը, բայց պարոն Ռուբինյանը պարբերաբար հիշեցնում էր 004 հրամանի մասին, 00 կոդի մասին եմ ուզում խոսել, որովհետև 00 նշանակում է հուշ գաղտնի։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Ինչպես կար ժամանակին, մարտի մեկի փաստահավաք խմբի ժամանակ հայտնաբերվեց 038 հրամանը, որը քաղվածք էր մի մեծ հրամանի, որտեղ հուշ գաղտնի տրամաբանության մեջ բանակը օգտագործում էին սեփական ժողովրդի դեմ իշխանությունը պահելու նպատակով։ Հիմա կարող է այստեղ էլ է քաղվածքը:

Ամենաճիշտ կարճ ճանապարհը դրվագների տակ դրված ամբողջ ծավալը ներկայացնել, հասկանալն է՝ այդ էջը ի՞նչ է իրենից ներկայացնում մեր երկրի իշխանության հետ պայքարի և մեր պետականության հետ ի՞նչ առնչություն ունի նման շրջաբերականների և նրանց գաղտնիության ռեժիմի ընտրությունը։ 00 դեռ սովետական տարիներից նշանակում է հույժ գաղտնիք։ Հաջորդիվ այստեղ թեկնածուի հետ կապված ես ճանաչում եմ Մեսրոպ Մեսրոբյանին 2008-ից սկսած, որովհետև տիկին Խամոյանն իր զգացմունքներն արտահայտեց Սասուն Միքայելյանի նկատմամբ, վատ առումով։ Գուցե լավ առումով, չգիտեմ, բայց ամեն դեպքում բարեկամական կապերը թեկնածուի պրոֆեսիոնալ ընթացակարգի հետ որևէ առնչություն չունի»,- ասել է նա:

Քոչարյանն անդրադարձավ նաև Սասուն Միքայելյանի որդու գործունեությանը:

«Տիկին Խամոյան, ձեզ էլ ասեմ, որ Սասուն Միքայելյանի որդին, որը հրաշալի համայնքապետ է Հրազդանում և մեծ հարգանք է վայելում, կոպիտ ասած հրազդանցիների մոտ այսպես խոսույթ կա, որ Սևակն ամուսնացել է Հրազդան քաղաքի հետ, դրա համար էլ չի պսակվում, շնորհակալություն»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից