Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:39 14-11-2024

Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրել է Ուկրաինային 4.1 միլիարդ եվրոյի հատկացումը

Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրել է Ուկրաինային 4.1 միլիարդ եվրո հատկացնել Ukraine Facility ծրագրի շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Շմիգալի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը դրական գնահատական է տվել Ուկրաինայում իրականացված բարեփոխումներին և նշել, որ կառավարությունը կատարել է անհրաժեշտ հանձնարարականները՝ այս գումարի տրամադրման համար։

«Կառավարությունը հույս ունի, որ Եվրամիության խորհուրդը արագ կվերահաստատի որոշումը, որից հետո 2024 թվականին Ukraine Facility ծրագրի շրջանակում ընդհանուր աջակցությունը Ուկրաինային կկազմի 16.1 միլիարդ եվրո»,-նշել է Շմիգալը։

Ukraine Facility ծրագիրը Ուկրաինայի աջակցության եվրոպական ծրագիր է, որի ընդհանուր բյուջեն կազմում է 50 միլիարդ եվրո, և այն կգործի 2024-ից մինչև 2027 թվականը։

Ամենից շատ դիտված

22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
23:24 Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի. Վենս
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի
23:49 Փաշինյանը խորացրել է երկրում արդարադատության ճգնաժամը. Հակոբ Բադալյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:44 Ի՞նչ են ուզում թաքցնել ձեզանից. ողջ ճշմարտությունը հեռախոսների նույնականացման համարների մասին
22:37 Կգերազանցի՞ արդյոք Մեսսիի ռեկորդը. Մբապեն անկեղծ պատասխան է տվել
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին