copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:42 01-11-2024

Քերոլայն Քոքսը հյուրընկալվել է ԱԳՆ-ում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՄԹ Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով Հայաստան է ժամանել Երևան տեղափոխված «Լեյդի Քոքս վերականգնողական կենտրոնի» վերաբացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ Պարույր Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել բարոնուհուն Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած բազմամյա բարեկամության և աջակցության համար: Իր հերթին, բարոնուհին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվող համապարփակ քայլերը՝ միտված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության կարիքները հասցեագրելուն:

Կողմերը հանգամանորեն քննարկել են հումանիտար բնագավառում համատեղ ջանքերի հնարավորությունները և անդրադարձ կատարել հայ-բրիտանական օրակարգային հարցերին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը