Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:25 01-11-2024

Հերթեր՝ մետրոյի կայարաններում․ ուսանողները չեն կարողանում դասի հասնել

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ցույց է տվել, թե ինչ իրավիճակ է տիրում մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում։

Մեծ հերթեր են գոյացել, իսկ վագոնները եթե մոտենում են, դասի շտապող ուսանողները կամ պարզապես աշխատանքի շտապող քաղաքացիները չեն կարողանում մտնել վագոն։ Եվ սա բարեփոխված հանրային տրանսպորտի այսօրվա պատկերն է։

Գարեգին Նժդեհ կայարանից տեսանյութ է հրապարակել նաև ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ կից գրելով․ «Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկար։
Գարեգին Նժդեհ կայարանից աշխատանքի գնալ չկարողացող մեր քաղաքացին է ուղարկել»։



Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի մեկից, ուժի մեջ է մտել Երևանի քաղաքապետարանի նոր բարեփոխումը․ քաղաքացիները պետք է երթևեկեն կամ ունենալով 100-դրամանոց մետաղադրամ, կամ QR կոդով։




Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի