Ներքին 3 տարի առաջ - 20:49 16-11-2022

Պլանի գլխին Ագրարային համալսարան ենք սարքել, դրա համար էլ մեր ուսանողները երեկոյան կոշիկներով են դասի գնում. Փաշինյան

Այն, որ մենք կարող ենք Պլանի գլխի վրա գյուղատնտեսական ակադեմիա ունենալ, դա ամենամեծ կոնցեպտուալ սխալն է: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ագրարային համալսարանը ոչ թե պետք է բժշկական կենտրոններով կամ այլ շենքերով շրջապատված լինի, այլ պետք է հեկտարներով վարելահողեր լինեն, ֆերմաներ լինեն, լաբորատորիաներ լինեն, փորձարարական արտադրություն լինի: Մենք Պլանի գլխին Ագրարային համալսարան ենք սարքել, դրա համար էլ մեր ուսանողները երեկոյան կոշիկներով են դասի գնում, գալիս: Այդ ամենը պետք է փոխվի:

Պետք է նոր բուհեր ստեղծենք, որոնք իրենց մեջ ներառեն նաև գիտահետազոտական ինստիտուտները, որպեսզի գիտնական, ուսանող, դասախոս, լաբորատորիա, փորձարարություն կապն աշխատի: Առանց դրա չի կարող զարգացում ու նորմալ կրթություն լինել»,-ասաց Փաշինյանը:



Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել