copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:20 30-10-2024

Ֆասթ Բանկը գործարկում է UBPay-ը․ դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ

Ֆասթ Բանկը գործարկել է UBPay վճարահաշվարկային համակարգը, որը հնարավորություն է տալիս Բանկի հաճախորդներին պարզ և արագ դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Փոխանցումներ և ստացումներ հնարավոր է իրականացնել 24/7 գրաֆիկով Ֆասթ Բանկի մասնաճյուղերում:

Ֆասթ Բանկի հաճախորդներն անձը հաստատող փաստաթղթով կարող են մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, լրացնել ստացողի տվյալները՝ անուն, ազգանուն, ստանալ Ֆասթ Բանկի կողմից տրամադրված ստուգիչ կոդը և գումարը փոխանցել ստացողին, որը րոպեների ընթացքում հասանելի կդառնա վերջինիս։ Ռուսաստանի Դաշնությունից փոխանցումներ կարող են կատարել՝ մոտենալով UBPay վճարահաշվարկային համակարգին միացած ստացման կետերից։

Փոխանցումների մանրամասներ․

● Ուղարկման արժույթը ՌԴ ռուբլին է, իսկ ստացման արժույթը` ՀՀ դրամը և ՌԴ ռուբլին
● Դեպի ՌԴ ուղարկման համար կիրառվող սակագինը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը, իսկ ստացման համար սակագին չի կիրառվում
● Մեկ փոխանցման առավելագույն գումարը 5 մլն ՀՀ դրամ կամ 500,000 ռուսական ռուբլի է։
● Մեկ փոխանցման նվազագույն գումարը 1000 ՀՀ դրամ կամ 100 ռուսական ռուբլի է։

Փոխանցման, ստացման, արժույթների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Ֆասթ Բանկի պաշտոնական կայքից։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ