copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:21 26-10-2024

Վրաստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Վրաստանում տեղի ժամանակով ժամը 20:00-ին ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Հոկտեմբերի 26-ի ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 3․508․294։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փոխանցմամբ, ժամը 17:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 1 մլն 768 հազար 816 ընտրող, որը կազմում է ընտրողների 50,6 տոկոսը:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ են անցկացվել էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այսպիսով, ընտրողները քվեարկել են ընտրատեղամասերի ավելի քան 90%-ում։ Ավանդական ընտրությունները տեղի են ունեցել համապետական ​​բաց ընտրատեղամասերի մոտ 10%-ում՝ գրանցված 300-ից քիչ ընտրողներով։

Վրաստանում բացվել է 3044 տեղամաս, որից 13-ը բացառության կարգով, որից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում, մեկը՝ հոգեբուժական կենտրոնում։

Համամասնական ընտրակարգով ընտրված 150 տեղանոց խորհրդարանը կհամալրեն այն կուսակցությունները, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի