Օրակարգ Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 20:00 08-10-2024

Օրակարգ․ Հայաստանում առկա պայթյունավտանգ իրավիճակը պառակտում է սփյուռքի հայությանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վերջերս լրացավ «Օրեր» համաեվրոպական ամսագրի հիմադրման 25-ամյակը։ «Օրեր»-ը հրատարակվում է 1999 թվականից՝ Պրահայում։

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի տաղավարում այսօր հյուրընկալել ենք «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին և «Orer.eu» կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանին։

Հարացազրույցի շրջանակներում մեր հյուրերի հետ զրուցել ենք «Օրեր» ամսագրի գործունեության, Հայաստան-սփյուռք հարաբերությունների, սփյուռքի պառակտվածության, սփյուռքի ներուժը ճիշտ օգտագործելու անհրաժեշտության, արցախցիների նկատմամբ պետական մակարդակով գեներացվող ատելության, ինչպես նաև մի շարք այլ առանցքային հարցերի մասին։ Անդրադարձել ենք նաև Հայաստանում ազատ խոսքի մակարդակին ու լրագրողների գործունեության պայմաններին՝ համեմատականներ անցկացնելով անկախության առաջին տարիներին առկա իրավիճակի հետ։

Հակոբ Ասատրյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում առկա պայթյունավտանգ իրավիճակը տեղափոխվել է նաև սփյուռք, և այն պառակտում է սփյուռքի հայությանը․ «Իհարկե, վերջին տարիներին Հայաստանում ստեղծված պայթյունավտանգ, անհավասարակշռված իրավիճակը տեղափոխվել է նաև սփյուռք, և այդ տարանջատում բավականին զգացվում է նաև սփյուռքահայ համայնքներում, ինչն ազդում է ընդհանուր կազմակերպվածության վրա։ Մենք հիմա չենք կարող ասել, որ սփյուռքը կարող է հիմա մեկ ուժով կամ ձայնով ներկայանալ»։

Աննա Կարապետյանն իր հերթին ընդգծեց, որ նախկին նախագահների հանդեպ ատելությունը ոչ մի դեպքում չպետք է ուղղվի Արցախի բնակչության դեմ։ «Դուք կարող եք քննադատել Ռոբերտ Քոչարյանին, կարող եք անվերջ քննադատել Սերժ Սարգսյանին, բայց իրավունք չունեք այդ քննադատությունը տարածել պարզ արցախցու վրա։ Սա այն պարզ ճշմարտությունն է, որը, կարծում եմ՝ միտումնավոր է արվում՝ այդ ամբողջ աղբը Արցախը մեր հայրենակիցների վրա թափելու համար»,- ընդգծեց նա։

Առավել մանրամասն՝ տեսնանյութում․

Լրագրող՝ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել