Ներքին 1 տարի առաջ - 15:06 03-10-2024

Քիմիկների գործով դատական նիստը. ՈւՂԻՂ

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հոկետմբերի 3-ին, «Քիմիկների» գործով հերթական դատական նիստն է ընթանում։ Այս պահին հարցաքննվում են գործով վկաները։ Իրավիճակը պարբերաբար լարվում է։ Զինծառայողների ծնողները բղավում են։

Նշենք, որ դատարանը թույլ չի տվել տեսանկարահանում իրականացնել, այլ միայն նիստի ձայնագրությունն է հրապարակվում։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին մարտական գործողություններին մասնակցելու համար Կովսականի «Զանգելան» մեկնած խումբը հայտնվել էր շրջափակման մեջ, նրանցից մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, մյուս մասն էլ գերի էր ընկել, անհետ կորել։