copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 19:53 11-08-2026

Հունգարիաի նոր նախագահ է ընտվել Անդրաշ Բական

Հունգարիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել 74-ամյա Անդրաշ Բակային: Գերագույն դատարանի նախկին նախագահի օգտին է քվեարկել 140 պատգամավոր, 6-ը դեմ է արտահայտվել, ևս 53-ը չի մասնակցել քվեարկությանը: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 199 խորհրդարանականի ձայների երկու երրորդը։

Նոր նախագահը պաշտոնը կստանձնի օգոստոսի 19-ին:

Անդրաշ Բական Հունգարիայի Գերագույն դատարանը գլխավորել է 2009-2011 թվականներին: Նա պաշտոնանկ է արվել նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի նախաձեռնած դատական համակարգի բարեփոխումների հետևանքով։ Ավելի ուշ մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշումն անօրինական է ճանաչել:

Օգոստոսի 8-ին Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել էր, որ Բական ընդունել է իշխող «Տիսա» կուսակցության առաջարկը՝ ստանձնելու երկրի նախագահի պաշտոնը:

Ամենից շատ դիտված