copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 19:15 11-08-2026

Հանրային տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Ցավալի դեպք է տեղի ունեցել թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։

«Տիգրան Մեծի պողոտայում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հաշված րոպեներ անց ժամանած Շտապօգնության ծառայությանը չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը և արձանագրվել է վերջինիս մահը»,- տեղեկացնում են ՓԲԸ-ից։