Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:25 01-10-2024

Դամասկոսի վրա իսրայելական հարվածների հետևանքով կա 3 զոհ, 9 վիրավոր. SANA

Իսրայելը հարձակում է գործել Սիրիայի վրա՝ օգտագործելով ռազմական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, ևս ինը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է սիրական պետական SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության աղբյուրին։

«Երեքշաբթի (հոկտեմբերի 1-ի) գիշերը ժամը 2։05-ին թշնամի Իսրայելը օկուպացված Գոլանի բարձունքներից օդային հարձակում է իրականացրել ռազմական ինքնաթիռների և ԱԹՍ-ների միջոցով՝ թիրախավորելով Դամասկոս քաղաքի մի քանի կետեր», - հայտնել են ռազմական գերատեսչությունից:

Բացի երեք զոհից և ինը վիրավորից, նաև զգալի վնաս է հասցվել մասնավոր սեփականությանը։

Ըստ հրապարակման՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռներից մի քանիսը։

Իր հերթին սիրիական Sham FM ռադիոկայանը հայտնել է, որ իսրայելական հարվածների հետևանքով սաստիկ հրդեհ է բռնկվել Հադիքաթ էլ Ֆարանսիյա զբոսայգու մերձակայքում գտնվող Մեզզե պողոտայի առանձնատների տարածքում։ Հրշեջները մարում են կրակը, դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան