Oragir.News-ի տեղեկություններով՝ օրերս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել են Երևանի բոլոր զինկոմներն ու մարզերի որոշ զինկոմներ։
Բարձրացված դժգոհություններին ու հարցադրումներին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանն ասել է, որ պատճառը քաղաքական որոշումն է եղել։
Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել ՊՆ լրատվական ծառայություն, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
ՊՆ կայքէջում տեղադրված հեռախոսահամարին մի քանի օր է՝ ինչ պատասխանող չի լինում, ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ ևս կապ հաստատելը դարձել է անհնար։