copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 11:08 21-01-2021

ԿԳՄՍՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՍԱԾՆԵՐԸ «ԿՈՒԼ» ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ․ ՀՐԱՊԱՐԱԿ

Երեկ աշխատանքից անսպասելիորեն ազատվեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը:

Հրապարակ օրաթերթի տեղեկացմամբ, ազատման դիմումին նախորդել է թեժ զրույց վերադասի հետ։

Թեման նախօրեին՝ Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ Թուխիկյանի հետ կապված միջադեպն է եղել։ Մի կին փոխնախարարին ու նրա թիմին դավաճան է անվանել, իսկ Թուխիկյանն ընդամենը լուռ ժպտացել է։ Պարզվում է՝ միջադեպը եւ փոխնախարարի պահվածքը դուր չեն եկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, իսկ ըստ որոշ լուրերի՝ Նիկոլ Փաշինյանին, եւ նախարարը փոխնախարարին մեղադրել է քաղաքացու ասածները «կուլ» տալու մեջ ու նախատել մեղադրողներին իրենց տեղը ցույց չտալու համար։ Զրույցից հետո Թուխիկյանը գրել է ազատման դիմումը։

Թերթի տեղեկություններով, վերադասը հաթաթա է տվել բոլոր իշխանականներին, ովքեր կշարունակեն մնալ թաքստոցներում եւ չեն հակադարձի թիմին ուղղված մեղադրանքներին։ Նրանց խոստացել են խստորեն պատժել։ «Իմ քայլի» «ժանդարմները»՝ Հայկ Սարգսյանն ու Հակոբ Սիմիդյանը, որոշ պատգամավորների անվանական են նախազգուշացրել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում