copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 13:00 30-09-2024

Դանակներով հարձակում՝ հայ ֆուտբոլիստների վրա․ Անկարան Փաշինյանի խնդրանքին յուրովի է արձագանքում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թեպետ Հայաստանի իշխանություններ ձգտում են ամեն գնով խաղաղություն հաստատել, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ այս երկրների գործողությունները հակառակի մասին են վկայում։

Oragir.News-ն արդեն տեղեկացրել էր, որ նախօրեին Ֆրանսիայում Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Վալանսի թիմը հանդիպում է ունեցել թուրքական համայնքը ներկայացնող «FC Turquoise» ֆուտբոլային ակումբի հետ։ Հանդիպման առաջին խաղաղակեսից հետո, երբ հայկական ակումբը հաղթել է 2-0 հաշվով, թուրք երկրպագուները դանակներով ներխուժել են խաղադաշտ և հարձակվել հայ ֆուտբոլիստների վրա:

Միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել․

Հաղորդվում է, որ միջադեպի ընթացքում հնչել են նաև ռասիստական արտահայտություններ ​​և հայհոյանքներ, ինչի հետևանքով տեղի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել և հանդիպումը դադարեցվել է։ Ֆրանսիական «Francebleu.fr» լրատվականի փոխանցմամբ՝ ծեծկռտուքի մասնակիցները թեթև վնասվածքներ են ստացել, և երբ ոստիկանները ժամանել են, մարզադաշտը դատարկ էր ու ձերբակալություն չի եղել, մինչդեռ «Zartonk Media»-ն հայտնում է, որ վիրավորում ստացած երկու հայ խաղացողներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Տեղի ունեցածը խստորեն դատապարտել է Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը․ «Ես վճռականորեն դատապարտում եմ բռնության գործողությունները, որոնք տեղի ունեցան այսօր ՖԱ Turquoise-ի և ՀՄԸՄ-ի միջև կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ»։

Ֆրանսիական «Figaro» ամսագրի փոխտնօրեն Քրիստոֆ Բյուսոնի խոսքով էլ՝ հանդիպման արդյունքներից դժգոհ թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա։ «Ֆուտբոլային հանդիպման ժամանակ թուրք երկրպագուները դժգոհ են եղել՝ տեսնելով, որ իրենց թիմը՝ «FC Turquoise»-ը, 2:0 հաշվով պարտվում է ֆրանսահայ «Վալանսի» ակումբին, դանակներով հարձակվել են հայազգի խաղացողների վրա: Սա կոչվում է ռասայական դրդապատճառներով հարձակում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հրապարակած լուսանկարներում էլ երևում է, որ թուրքական ակումբի երկրպագուները ցուցադրել են «գորշ գայլերի» հայտնի նշանը:

Այսպիսով՝ թեպետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից խնդրել էր աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին և «խաղաղության դարաշրջան»-ի օրակարգին, այնուամենայնիվ Անկարայից որոշել են Հայաստանի վարչապետի այս խնդրանքին յուրօրինակ ձևով պատասխանել։

Ֆրանսիայում տեղի ունեցած այս միջադեպը վկայում է այն մասին, որ Թուրքիայում և Ադրբեջանում Հայաստանի հետ մտադիր չեն խաղաղություն հաստատել և ձգտում են ամեն կերպ կարգավորման փխրուն գործընթացը փակուղի մտցնել։ Վստահաբար կարող ենք պնդել, որ թուրքական ակումբի երկրպագուները գործել են Թուրքիայի իշխանությունների և համապատասխան պատկան մարմինների համակարգմամբ և ուղղորդմամբ, այլապես վերջիններս Եվրոպայի սրտում չէին կարող հայ մարզիկների վրա հարձակում գործել։


Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
13:22 Մեր պետության ներքին uպառնալիքը նիկոլիզմն է. հետևաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու վրա, այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից․ Շարմազանով
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին