Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 09:47 28-09-2024

Լոնդոնում բնապահպան ակտիվիստները Վան Գոգի կտավների վրա ապուր են լցրել

Just Stop Oil շարժման բնապահպան ակտիվիստները կրկնել են Լոնդոնի Ազգային պատկերասրահում իրականցրած գործողությունը՝ ապուր են լցրել նկարիչ Վինսենթ վան Գոգի 1853-1890 թթ․ «Արևածաղիկներ» կտավի երկու տարբերակների վրա: X-ում հրապարակված տեսանյութում նրանք պնդել են, որ դա արել են՝ բողոքելով իրենց գործընկերների նկատմամբ կայացված դատավճռի դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Միջադեպը տեղի է ունեցել մեկ ժամվա ընթացքում այն բանից հետո, երբ դատարանը դատապարտել է Ֆիբի Փլամերին և Աննա Հոլանդին 2 տարի և 20 ամիս ազատազրկման՝ 2022 թվականին «Արևածաղիկներ» կտավի վրա ապուր լցնելու համար:

«Մարդիկ բանտում հայտնվեցին՝ պահանջելով դադարեցնել նավթի և գազի նոր արդյունահանումը»,- ասել է ակտիվիստներից մեկը։

Երկու տարի առաջ Փլամերի և Հոլանդի գործողությունների պատճառով նկարը չի վնասվել, սակայն վնասվել է դրա շրջանակը։ Ինչպես հայտարարվել է դատավարության ժամանակ, դրա վերականգնումն արժեցել է 10 հազար ֆունտ։

Վան Գոգը համարվում է հետիմպրեսիոնիզմի մեծագույն վարպետներից մեկը։ Վան Գոգի կտավները մեծ ժողովրդականություն են ձեռք բերել նկարչի մահից հետո և ռեկորդային գումարներով վաճառվել են աճուրդներում ամբողջ աշխարհում։