copy image url
Արտաքին Ավելին 2 տարի առաջ - 23:30 06-08-2024

Բնապահպան ակտիվիստները ներխուժել են Լիոնել Մեսսիի առանձնատուն

Արգենտինայի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Իսպանիայի Իբիցա կղզում գտնվող 11 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը հարձակման է ենթարկվել բնապահպան ակտիվիստների կողմից։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակտիվիստները մտել են առանձնատուն, որը դեռ ամբողջությամբ կառուցված չէ, և այնտեղ լցրել են սև և կարմիր ներկ:

Այնուհետև շենք ներխուժած ակտիվիստները պաստառ են բացել, որի վրա գրված է եղել․ «Փրկեք մոլորակը։ Կերեք հարուստներին։ Ոստիկանությունը վերացրեք»։

Ամենից շատ դիտված