Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:35 26-09-2024

Երևանում բախվել են «Fiat» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ. shamshyan.com

Սեպտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 27-ամյա Խորեն Բ.-ի վարած «Fiat» մակնիշի և 23-ամյա Լուսինե Ա.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Լուսինե Ա.-ն և նրա ուղևոր 52-ամյա Սուսաննա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված