Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 20:02 21-09-2024

Մյունխենի «Բավարիան» ջախջախեց Բրեմենի «Վերդերին»՝ 5:0

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց Բրեմենի «Վերդերին»։ Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաղթեց 5:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն, որը նաև 2 գոլային փոխանցում կատարեց։ Աչքի ընկան նաև գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ու գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրին։ Քեյնը նաև 2 գոլային փոխանցում կատարեց։

«Բավարիան» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Վերդերը» 10-րդն է՝ 5 միավորով։