Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:25 21-09-2024

Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ը, «Lada»-ն ու «Kia»-ն․ ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի ամառանոցների Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող եկեղեցու հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Սարգսյանի վարած «Kia» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Կարապետյանի վարած «Nissan Tiida» մակնիշի և «Lada» մակնիշի (վարորդի ինքնությունը պարզվում է) ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Kia»-ն կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում և «Kia»-ում ու «Lada»-ում հրդեհ է բռնկվել։

Հրշեջ-փրկարարները մարել են 2 ավտոմեքենաներում առաջացած կրակը, սակայն դրանք վերածվել են մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: