Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:43 21-09-2024

Այստեղ ամփոփված հերոսները իրենց կյանքը տվեցին, ոչ թե վասն ոչնչի, այլ հայրենիքի համար․ Հովհաննիսյան

«33 տարի մենք ունեցել ենք մեր վաստակը, մեր նվաճումները, բերկրանքի մեր պահերը, բայց չենք կարողացել գտնել այդ ազգային բանաձևը, որ պահենք այն»,-Անկախության տոնին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մեր պատմությունը շարունակվում է: «Այստեղ ամփոփված են մեր ծնողները, որոնք տվեցին իրենց կյանքը ոչ թե վասն ոչնչի, այլ հայրենիքի համար: Մենք դա պետք է իմաստավորենք մեզ՝ փոխելով վերից վար, ձախից աջ իշխանությունից ընդդիմություն, կամ՝ շարունակենք այս հորձանուտի մեջ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։