copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:25 17-09-2024

11 մարդասպաններից «բռնել են» 3-ին. Նորագավիթում սպանված Մհերի քույրը դիմում է ոստիկանապետին

«Եղբորս սպանության դեպքը տեղի է ունեցել սուպերմարկետի մոտ, որտեղ տեսախցիկները շատ լավ ֆիքսել են բոլորի դեմքերը։ Ինձ հարց է անհանգստացնում, որն ուզում եմ հասցնել ոստիկանությանն ու ոստիկանապետին․ այս փոքր քաղաքում ինչպե՞ս կարող են 3 ամսվա մեջ 11 հոգուց ընդամենը 3 մարդասպանի կալանավորել և բարձրաձայնել, որ չեն կարողանում մյուսներին գտնել այն դեպքում, երբ նրանցից մեկը՝ Աշոտ Մարտիրոսյանը, շատ հանգիստ գալիս-գնում է տուն և այլն։ Այստեղ 2 տարբերակ կա՝ կա՛մ ոստիկանությունը չի աշխատում, կա՛մ կա այլ դրդապատճառ, որպեսզի չբռնի մյուս հանցագործներին»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հունիսի 13-ին Նորագավիթում սպանված 26-ամյա Մհետ Խաչատրյանի քույրը՝ Վարդուհի Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ եղբայրը 3 պատերազմների մասնակից է, որոնցից 2-ին գնացել էր կամավոր։

«Մհերը ուժեղ, համարձակ, հպարտ տղա էր, և հանցագործները, հենց դրանից վախենալով, չէին կարող նույնն անել իր աչքերի մեջ նայելով, դրա համար էլ մեջքից են հարվածել, բայց փառք Աստծո տեսախցիկներն ամեն ինչ ֆիքսել են»,- նշեց մահացածի քույրը։

Անդրադառնալով հանցագործներին պաշտպանող փաստաբաններին՝ Վարդուհի Խաչատրյանն ասաց, որ ուզում է հարց ուղղել նրանց․ ինչպե՞ս են արդարացնելու մարդկանց, ովքեր մարդ են սպանել։

«Չեմ հասկանում՝ ինչպես կարող են փաստաբանները գումարի դիմաց պաշտպանել այդ հանցագործներին, որոնք բացահայտ երևում է, թե ինչպես են եղբորս սպանել, ու իրենք հանգիստ գլուխները դնեն բարձին կամ երեխաներին այդ գումարով ինչ-որ բան գնեն՝ հասկանալով, որ մեկ այլ ծնող կորցրել է մինուճար տղային»,- եզրափակեց Մհեր Խաչատրյանի քույրը։

Հիշեցնեք, որ հունիսի 13-ին Նորագավիթում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով 26-ամյա Մհեր Խաչատրյանը տեղում մահացել էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա հրազենային մի քանի կրակոցի հետքեր են եղել։ Մհեր Խաչատրյանը 2020 թվականին կամավորագրվել և մեկնել էր պատերազմի դաշտ:

26-ամյա Մհերը տան միակ տղան էր, ամուսնացած չէր։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
22:39 Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո