copy image url
Միտք 4 տարի առաջ - 11:16 29-03-2022

Դանակը ոսկորին է հասնում. Մհերի ասպարեզ գալու ժամանակն է

Մեր էպոսի վերջին ճյուղի վերջին էպոսային հերոսը պայման է դնում ժողովրդի առաջ՝ երբ շեղբը հասնի ոսկորին, թող ռամիկ կանչի Մհերին: Ավելի շուտ ոչ այնքան պայման, որքան հուշում էր, թե հատկապես երբ դիմեն Մհերին: Երբ այլևս անտանելի, անհամատեղելի է ցավը, և այլընտրանք չկա. կա՛մ ոչնչացում, կա՛մ փրկություն: Հենց այդ հայացքն էլ դարձել է մեր ժողովրդի հոգեկերտվածքը: Համբերում է, լռում է՝ դեպի լավը հույս փայփայելով, թե մի բան կփոխվի, մինչև որ դանակն իսկապես հասնում է ոսկորին, անտանելի ու անհնար է դառնում իրականության հետ համատեղվելը, և մեր մեջ մեկեն Ագռավաքարից դուրս է գալիս Մհերը՝ էպոսային իր ողջ ուժ ու կորովով:

Դանակը ոսկորին հասնելու խռթոցը լսվում է այդ ցավն զգացողի շուրթերից: Ժողովրդի ստվար մասն այսօր գիտակցում է, թե ինչ իրականության մեջ է ապրում, և ինչ տեսք ունի այն ապագան, որի տեսլականով խաբվել կամ հույս է փայփայել ամիսներ առաջ: Այսօր այդ ապագայի դառը համն ու հոտն ուղղակի զգում է իր բերանում: Հստակ տեսնում է, որ և՛ Արցախի մնացած հատվածը, և՛ Հայաստանը մետր առ մետր, կիլոմետր առ կիլոմետր տրվում է հակառակորդին խաղաղության անվան տակ: Թե՛ մեկօրյա պատերազմներով, թե՛ հանգիստ քայլելով թշնամին իրենով է անում նոր տարածքներ: Իսկ ինչ էլ մնում է կամ մնալու է, մեր իշխանությունները պատրաստ են զիջել Թուրքիային և Ադրբեջանին՝ ուղիղ ասելով, որ համաձայն են նրանց առաջ քաշած բոլոր պայմանների ու պահանջների հետ: Այն հստակ ծրագիրը, որ իրականացվում է, ոչ միայն Հայաստանի պետականության կորուստն է, նաև մեր ժողովրդի ինքնության ոչնչացումը: Սա արդեն գիտակցելու ջանք չի պահանջում: Ստույգ երևում է և անհնար է չտեսնել:

Իր ներսի Մհերին ապավինող ժողովուրդը պատրաստ է թույլ չտալ, դեմ գնալ իր ինքնությունը և իրեն իրենից խլել ցանկացող սև ուժին: Դանակը ոսկորին է հասնում, և ռամիկը Մհերին է սպասում: Հիմա Մհերի ասպարեզ գալու ժամանակն է: Այսօր, վաղը ուշ է լինելու: Կամ հիմա համախմբվում ենք մի ուժի շուրջ և այդ ուժի շնորհիվ, կամ կորցնում ենք ամեն ինչ, մեր ունեցածը և մեզ:


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ