Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:15 17-09-2024

Մյուռոնօրհնեքին իշխանություններին հրավիրելը դիրքորոշումների փոփոխություն չի ենթադրում. Արշակ Սրբազան

Քաղաքագիտության բոլոր տեսաբանները պետության նպատակների մեջ սահմանել են երկու գործառույթ՝ երկրի քաղաքացիների անվտանգության ապահովումը և հանրային համերաշխության ապահովումը, հետագայում պետության նպատակների հիմքում դրվել են նաև այլ գործառույթներ ու տեսլականներ, լրագրողների հետ զրույցում ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ եթե դու չունենաս անվտանգ միջավայր, ավելորդ է խոսել ժողովրդավարությունից, իրավականությունից, սոցիալական ապահովվածությունից.

«Ինձ համար շատ պարզ իրականություն է. եթե իշխանությունը ձախողել է գոյաբանական խնդիրների լուծման առաքելությունը, ինքը դառնում է սպառնալիք պետության համար։ Եվ այս ըմբռնումները նոր չէ, որ շարադրվում են։ Ես, իհարկե, չէի ուզի մեր տոնական օրերի նախօրեին նման թեմաների վրա շեշտադրումներ կատարել, բայց որպեսզի չմեղադրվեմ հարցերից խուսափելու մեջ, կանդրադառնամ։

Ես ցանկացա շեշտել, որ իշխանություններին հրավիրելը որևէ ձևով դիրքորոշումների փոփոխություն չի ենթադրում։ Եկեղեցու ողջ պատմության ընթացքում եկեղեցին աջակից է եղել պետությանը, իշխանություններին։ Երբեմն մենք իշխանություններին տարբերակում ենք պետությունից, այդ սահմանագիծը շատ նուրբ է։ Չափազանց դժվար է իշխանություններին քննադատություն ուղղել՝ առանց մտահոգություն ունենալու, որ պետությանը չես վնասի։ Բայց երբ իրավիճակը հասնում է մի հանգրվանի, երբ այլ տարբերակ չկա, նշանակում է՝ պետք է գնալ այդ ճանապարհով։

Եկեղեցին միշտ պատրաստակամություն ունեցել է աջակցելու իշխանություններին, վկան վերջին 30 տարիների պատմությունն է, որի համար մեզ մեղադրել են իշխանահաճոյության մեջ։ Բայց մեզ առաջնորդող գաղափարը բացարձակապես դա չի եղել, այլ՝ լինել նեցուկ իշխանություններին, որպեսզի լուծենք մեր առջև ծառացած խնդիրները, որոնցից առաջինը հենց Արցախի հարցն էր»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:47 Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Ձեզ գուցե հետաքրքրի