copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:37 24-05-2024

ԿԿՀ-ն ՆԳՆ փոխնախարարի ամուսնուն թույլատրել է փոփոխություն կատարել հայտարարագրում․ Արշակ Վարդապետյանի փոխարեն որեւէ ընդդիմադրի նկատմամբ դժվար թե խուսափեին վարույթ հարուցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2023 թվականի հոնվարին մամուլը գրել էր, որ ՆԳՆ փոխնախարարի պաշտոնյա ամուսինը չի հայտարարագրել իր բաժնեմասը։ Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, 2022 թվականի հունիսի 28-ին նշանակվել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդական, իսկ 2022թ. հոկտեմբերի 12-ին նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական՝ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուց 5 օր անց։

Արշակ Վարդապետյանը 2018 թվականի ապրիլի 12-ին հիմնադրել է «Արմոթորս» ՍՊԸ-ն, որը, պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, զբաղվում է մանրածախ առեւտրով, բայց գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց Վարդապետյանին, որի մասին նա չի նշել իր հայտարարագրում։ Հրապարակման մեջ շրջանառվող տեղեկության հիման վրա, հայտարարագրված տվյալների ստուգման արդյունքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է իրականացնել Արշակ Վարդապետյանի եւ Արփինե Սարգսյանի կողմից ներկայացված արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի վերլուծություն։ Վերլուծության արդյունքում արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ հանձնաժողովն Արշակ Վարդապետյանից եւ Արփինե Սարգսյանից հայցել է պարզաբանում։

Ստացված պարզաբանումների գնահատման արդյունքում՝ հանձնաժողովը որոշել է, որ Արշակ Վարդպետյանի եւ Արփինե Սարգսյանի գույքային դրության վերաբերյալ ներկայացված տվյալների արժանահավատության եւ օրինականության վերաբերյալ կասկածներ առկա չեն եւ թույլատրել է Արշակ Վարդապետյանին հայտարարագրված տվյալներում կատարել փոփոխություն։ Իհարկե, եթե այս տեղում լիներ ընդդիմադիր որեւէ գործիչ կամ քաղաքական դեմք, դժվար թե նույն հանձնաժողովը խույս տար վարույթ նախաձեռնելու գործընթացից, ընդհակառակը…»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից