copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:48 16-09-2024

3 օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 194 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 13-ից 16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու` 24, ֆիզիկական ներգործության և թմրանյութի հայտնաբերման ՝ 19-ական, հոգեկան ներգործության՝ 14, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 9-ական, սառը զենքի հայտաբերման՝ 8, խուլիգանության ՝ 7, գույքի ոչնչացման կամ վնասման՝ 6, փաստաթղթեր կեղծելու՝ 4, թմրանյութի իրացման՝ 5, սեքսուալ բնույթի բռնի գործողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, շորթման, վստահված գույքի հափշտակման, աշխատանքի կանոնները խախտելու, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, ավազակության, համակարգչային հափշտակության, պետական ունեցվածքի գողության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտակությունները չկատարելու, ինքնավնասման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, հողը փչացնելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում կյանքին կամ առողջությանը վտագ ներկայացնող առարկաներ պատրաստելու, կողոպուտի, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դատական ակտը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքային անվտանգության կանոնների խախտելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականության ոչ պատշաճ կատարման՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, 5 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
08:28 Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում. Ժողովուրդ
09:51 Պայթյուն, հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ 3 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան