copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 23:20 03-07-2026

Հայաստանը և ԵՄ-ն կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի շուրջ․ ԱԳՆ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը:

Կողմերը ողջունել են 2025 թ. փետրվարին կայացած նախորդ երկխոսությունից ի վեր Հայաստան-ԵՄ գործընկերության առաջմղմանն ուղղված քայլերը, որոնք հիմնված են ընդհանուր սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության վրա: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հայաստանը և Եվրոպական միությունը կառուցողական քննարկում են անցկացրել մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։ Ամփոփելով 2025թ. ի վեր արձանագրված առաջընթացը՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում և ԵՄ-ում մարդու իրավունքների քաղաքականության ոլորտում տեղի ունեցած վերջին զարգացումների և մարդու իրավունքների ոլորտում միմյանց համապատասխան առաջնահերթությունների վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվել են նաև շարունակել համագործակցությունը մարդու իրավունքներին առնչվող հարցերի շուրջ՝ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի և Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում։

Կողմերն ընդգծել են հավասարության խթանման և խտրականության դեմ պայքարի կարևորությունը։ Եվրոպական միությունն արձանագրել է 2025թ. ապրիլի 23-ին Հայաստանի կողմից 2025-2028թթ. Գենդերային հավասարության ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունումը։ Հայկական կողմը ԵՄ կողմին տեղեկացրել է խտրականության դեմ համապարփակ օրենքի ընդունման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Կողմերն ընդգծել են ընտանեկան և գենդերային բռնության, այդ թվում՝ ԼԳԲՏԻ անձանց դեմ, ատելության խոսքի և ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը։

Հատուկ կարևորություն է տրվել խոցելի իրավիճակում գտնվող անձանց, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված հայերին: Եվրոպական միությունը վերահաստատել է վերջիններիս ինտեգրմանն ուղղված իր շարունակական աջակցությունը և օժանդակությունը: Երեխայի իրավունքների պաշտպանության համատեքստում Եվրոպական միությունը ողջունել է 2025թ. երեխայի պաշտպանության վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը՝ որպես իրավական շրջանակի պաշտոնական ամրապնդման նշանակալի քայլ։

Հայաստանը և Եվրոպական միությունը քննարկել են հիմնարար ազատությունների, այդ թվում՝ հավաքների, միավորումների և արտահայտվելու ազատության ապահովման, քաղաքացիական հասարակության համար բաց տարածքի պահպանման, ազատ և անկախ մեդիա միջավայրի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերի ամրապնդման կարևորությունը։ Եվրոպական միությունը հետաքրքրվել է նաև անկախ մեդիա միջավայրի ապահովման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերով: Կողմերն անդրադարձել են նաև զինված ուժերում մարդու իրավունքներին։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
08:28 Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում. Ժողովուրդ
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
09:51 Պայթյուն, հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ 3 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն