copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 23:44 03-07-2026

Ռուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին կարող է վկայել, որ փոխվում է հայ-թուրքական գործընթաց ասվածի «օրգանիկան»

Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ ԱԺ նախագահ դառնալուց հետո ինքն այլեւս չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հատուկ բանագնաց, ու նշում է, որ դրանով իր ընտրության հանդեպ դավադրապաշտությունը պայթում է:

Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Սակայն՝ հազիվ թե: Եթե նա չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցերի հատուկ բանագնաց, դա դեռ չի նշանակում, որ խորհրդարանի նախագահի պաշտոնին նրա հայտնվելը գերազանցապես պայմանավորված չէ Թուրքիայի համար «վստահելի» քայլի կամ ժեստի հանգամանքով:

Ավելին, նրա նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին, ըստ էության կարող է վկայել, որ փոխվում է հայ-թուրքական գործընթաց ասվածի «օրգանիկան», և հատուկ բանագնացների ձեւաչափը ըստ էության այլեւս դառնում է թերեւս «ժամկետանց»: Ալ կերպ ասած, այն կարող է պահպանվել, բայց ինքնին մնալ իբրեւ ֆորմալություն:

Իսկ հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացներ կդառնան թերեւս Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը, Կայյա Կալլասը, ԵՄ այլ չինովնիկներ:

Ի դեպ, հիշեցնեմ, որ հունիսի 30-ին Կոսն ու Կալլասը եղել են Թուրքիայում, բանակցել Անկարայի հետ՝ հուլիսի 1-ին Ֆոն Դեր Լայենի Բաքու, իսկ հետո Երեւան այցից առաջ»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում